«Բանկերը չեն պաշտպանում հաճախորդներին»․ ակցիա՝ Ինեկոբանկի դիմաց
![]() Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները հերթական ակցիան են իրականացրել Ինեկոբանկի դիմաց։ «Ակցիաներ ենք անում, իրազեկելու ենք մեր խնդիրների մասին և զգուշացնելու ենք քաղաքացիներին՝ զերծ մնալ նման բանկերի հետ համագործակցելուց: Շարունակելու ենք այնքան, որ բանկեր փակվեն: Մենք համաձայն չենք, որ քաղաքացիները թալանվեն։ Այս տիպի բանկերը ոչինչ չեն անում իրենց հաճախորդներին պաշտպանելու համար։ Քաղաքացին պարտավոր չէ համապատասխան գիտելիքներ ունենա, նրանք պետք է պաշտպանեն քաղաքացուն»,- ասել է ակցիայի մասնակիցը: Շատերը պատմեցին, թե ինչպես են կիբերհանցագործության զոհ դարձել, ինչպես են իրենց անունից վարկեր ձևակերպվել․ «Բանկն անընդհատ պահանջում է վարկը մարել, երեխայիս նպաստն են բռնագանձում։ Բանկը չի պաշտպանում մեզ։ Ոչ մի լուծում չեմ ստանում։ Ինչո՞ւ պատշաճ կերպով չեն տեղեկացրել, որ իմ անունով վարկ է ձևակերպվել։ Ում տվել են, թող նա էլ վճարի։ Հորդորում եմ բոլորին հանել իրենց ավանդները ինեկոբանկից, քանի որ վատ են աշխատում»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։ |
Այս գիշեր Խնածախում կրկին կրակոցներ են լսվել
015:06«Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի»․ Բագրատ Սրբազան
6014:00«Նիկոլ Փաշինյանը ոչ թե գյուղացուն հանում է ցեխից, այլ՝ ցեխն է գցում ու տրորում». Պռոշյան համայնքի բնակչուհի (տեսանյութ)
7712:12«Սա մեր գյուղի ավտոբուսն էր, որը ՔՊ ուղեղները որոշեցին հանել»․ Բորիս Մուրազի
10411:36«Ցրտահարություններ չեն սպասվում»․ Գագիկ Սուրենյան
8011:18Բագրատ Սրբազանն ուղիղ եթերում է (տեսանյութ)
6411:12