Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 22 մարտի, 2025 թ.

«Հանրությունը ոչ թե լղոզող դասախոսի կարիք ունի, այլ մարդու իրավունքների պաշտպանի»․ Սոս Հակոբյան

90
Երեկ, 19:00
«Հանրությունը ոչ թե լղոզող դասախոսի կարիք ունի, այլ մարդու իրավունքների պաշտպանի»․ Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անահիտ Մանասյանի՝ խոսքի բովանդակային իմաստով, ՄԻՊ չդառնալու գրավականը՝ իր սարսափելի երկյուղն է՝ հստակ, հասցեական, կտրուկ և ժամանակին գնահատականներ տալու դեպքերին...
Իսկ գործիքը՝ անվերջ, անդադար, հետևողական ԼՂՈԶՈՒՄՆ է՝ ցանկացած թեմայի, ցանկացած հարցի՝ ասելով... ինչ ուզես. ընդհանուր համատեքստը, մյուս դեպքերը, միջազգային գործընկերները, հաշվետվությունները, միջազգային չափանիշը, հաշվետվությունը, թատրոնը, սառնարանը...
Հանրությունը ԼՂՈԶՈՂ դասախոսի կարիք չէ, որ ունի, այլ մարդու իրավունքների պաշտպանի, որը չկա։ Ու այսպիսի քննադատության դեպքում, հատկապես փաստաբանների պարագայում, սույն անձը փոխանակ ինքնահայեցման դիմի, սպառնում է հաղորդում գրել ՄԻՊ-ին ճնշելու մասին...»։

Աղբյուրը`   Սոս Հակոբյան