«Ինչո՞ւ է վարչապետի տեղափոխությունը կազմակերպվում հարայ-հրոցով». Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Մանասյանին
![]() «Վարչապետի կորտեժի աղմուկը լսում ենք բոլորս: Ինչո՞ւ է անհրաժեշտ վարչապետի տեղափոխությունը կազմակերպել աղմուկ-աղաղակով, հարայ-հրոցով»,- «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանին այս հարցն ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ այդ հարցը իր համար կլինի լրացուցիչ ուսումնասիրության հարց. «Եվրոպական պետություններ իմ բազմաթիվ այցերի ժամանակ տեսել եմ, որ շատ բարձր է ոչ միայն այդ երկրի պաշտոնատար անձին ուղեկցող կորտեժային աղմուկը, այլ նաև՝ օտարերկրյա ներկայացուցիչներին ուղեկցող: Այս թեման մեր տեսանկյունից կարող է լինել շատ կարևոր ուսումնասիրության առարկա և եթե լինեն բացահայտումներ, որ սա մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է, կկարողանանք նաև իրավասու պետական մարմինների հետ այս հարցը հաղորդակցության առարկա դարձնել»: |
«Աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն է տարածվում սոցցանցերում»․ ԱՍՀՆ
9020:36Տղամարդը կովին տեղավորում է մարդատար ավտոմեքենայի մեջ (տեսանյութ)
10120:18«Փաստաբանի դեմ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ»․ «5 իրավապաշտպանների նախաձեռնություն»
6520:06«Վաղը ՔԿ-ից մինչև ՆԳՆ երթով արտահայտելու ենք մեր դժգոհությունը». Ռոման Երիցյան (տեսանյութ)
7519:42«Ճաշերը համո՞վ են, իսկ մանկապարտեզը դուրդ գալի՞ս ա»․ Փաշինյանը՝ փշատավանցի երեխային (տեսանյութ)
8118:18«Ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործման ժամկետները խախտվել են»․ Ոսկան Սարգսյան
9117:24