«Արփինե Սարգսյանն ունի կանխակալ մոտեցում»․ Ռոման Երիցյան
![]() «Արփինե Սարգսյանն ունի կանխակալ մոտեցում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ այսօր հայտնած դիրքորոշմանը՝ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքի առնչությամբ։ «Զարմանում եմ՝ ինչու նախարարը չի անդրադառնում, օրինակ, առկա բժշկական փաստաթղթերին, այլ անդրադառնում է փորձագիտական եզրակացություններին։ Չի անդրադառնում, որովհետև քննարկվում է ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում իրականացնելու հանգամանքը։ Օբյեկտիվության և արդարության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ նախարարն այդպիսի գնահատական չտար։ Փորձագիտական եզրակացությունն ակնհայտորեն հակասում է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններին՝ համաձայն որի, Տիգրանի մարմնի վրա առկա են եղել սալջարդներ, կապտուկներ, և վնասվածքների հիման վրա է վարույթ նախաձեռնվել այս գործով,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ծեծողները պրոֆեսիոնալ խոշտանգող են՝ ի դեմս ոստիկանների․ նրանք թքել են արցախցի Տիգրանի վրա, մազերը քաշել, հայհոյել նրա ծնողներին։ |
«Կարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից և դառնալ պարեկ». Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
015:48«Ինչո՞ւ է վարչապետի տեղափոխությունը կազմակերպվում հարայ-հրոցով». Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
5715:18«Ո՞ւմ է սպասարկում Ռուբեն Ռուբինյանին հատկացված ծառայողական մեքենան»․ Վահե Մակարյան (տեսանյութ)
5415:06«Եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են, դատաբժիշկը պետք է տար ավելի բարդ նկարագրություն»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
7714:30«Վարդենիսում եմ, կրակոցների մասին լուրերը իրականության հետ կապ չունեն»․ Թաթուլ Հակոբյան
7414:00«ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ», Նաիրի Հոխիկյան
9013:48