«Ովքեր շարունակում են խոսել «նախկինների» սխալներից, մի նպատակ ունեն` արդարացնել «նորերի» սխալները»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես չի կարելի թույլ տալ, որ հայերեն խոսող, հայի ազգանուն կրող ցանկացած մեկն այսօր վայրահաչի Բաքվում գտնվող գերիների հասցեին, և այդ հարցում պետք է լինել անողոք ու ոչ կոմպրոմիսային, ինչպես չի կարելի թույլ տալ, որ Հայաստան տեղափոխված արցախցիներին հալածեն ու առանձնացնեն մեր մյուս մարզերի բնակիչներից, և այդ հարցում ևս չի կարելի գնալ որեւէ կոմպրոմիսի, այնպես էլ չի կարելի թույլ տալ, որ այսօր՝ 2025-ին շարունակեն խոսել «նախկինների» սխալներից, ունեցվածքից, նրանց պատժելու-նստացնելու-դատելու անհրաժեշտությունից: Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ապաշնորհությունը համարվի միայն այն, որ ի վիճակի չեն եղել պատժել «նախկիններին», չեն կարողացել խլել նրանց ունեցվածքը և նրանց իսպառ բնաջնջել: Իհարկե, պատճառն այն չէ, որ «նախկինները» հրեշտակներ են՝ ոտքերն ամպոտ և որևէ հանցանք չեն կատարել, այլ այն, որ դա չէ Փաշինյանի սխալն ու մեղքը: Ավելի շուտ՝ ճիշտ հակառակը․ նախկիններին պատժելու, թալանը հետ բերելու, վեթինգ ու դատաստան իրականացնելու կոչերն ու փորձերը՝ 2018-ից սկսած, հիմնահատակ քայքայեցին մեր երկիրն ու պառակտեցին հանրությանը: Շեղեցին մեզ գլխավոր խնդիրներից, թշնամանք ու ատելություն հրահրեցին երկրի ներսում, հային հանեցին հայի դեմ, թուլացրին մեր դիմադրողականությունը, հնարավոր դարձրին մեր պարտություններն ու նահանջը, անհնարին դարձրին հանրային համերաշխությունը: Ապա դրանով իսկ՝ անհնարին դարձրին երկրում իշխանություն փոխելու յուրաքանչյուր փորձ: Պետք է հստակ արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր դեռ շարունակում են խոսել «նախկինների» սխալներից ու հանցանքներից, միայն մի նպատակ ունեն՝ արդարացնել «նորերի» սխալները, ցույց տալ, որ դղյակ կառուցելն ու ընտրություն կեղծելը նույնքան, անգամ ավելի ծանր հանցանք է, որքան Արցախ հանձնելն ու 5 հազար երիտասարդի ողբերգական մահը: Եվ այդ կուտն ուտող, այդ թեզերն առաջ մղող մարդիկ մի խնդիր են դրել իրենց առաջ՝ ամեն գնով աջակցել, որ ՔՊ-ն շարունակի մնալ իշխանության՝ անգամ Հայաստանը կործանման տանելու գնով»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Զերծ կմնամ գնահատականից»․ Մխիթար Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի պահվածքի մասին (տեսանյութ)
1016:00«Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ոչ թե Սոթքի, այլ Շորժայի ուղղությամբ»․ Արման Ղազարյան
4715:36«Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ
5715:33«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
6215:15«Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48Թուրքիայում բախումների ժամանակ 16 ոստիկան է վիրավորվել (տեսանյութ)
9614:39