«Բոյկոտե´ք Անդրանիկ Քոչարյանին». Գեղամ Մանուկյանը՝ լրագրողներին
![]() ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրողին վիրավորելուն, նշեց, որ դա խայտառակ և անթույլատրելի երևույթ էր: «Պետք է այդ դեպքը ունենա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է հանդուրժեք ԱԺ-ում ձեր դեմ ուղղված հարձակումները, բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, այն պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են: Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին՝ բավական է ձեններդ կտրած նստեք: Այս ամենը վաղը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, ինչին Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ես ընդամենը արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր»: Հիշեցնենք՝ երեկ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց հեռու կանգնել իրենից և, առաջնորդվելով հոգևորականի առաջարկով, մաքրել շրթունքները: |
«Ինչպե՞ս եք դիմադրելու ընտրություններին նիկոլական ռեպրեսիվ համակարգի միջամտությանը»․ Կարեն Վրթանեսյան
2721:36«Լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ ևս ունեն էթիկական նորմերի պահպանման խնդիր»․ Անդրանիկ Քոչարյան
4621:24«Գաղութացման, պետությունն օտարին հանձնելու ակնհայտ մոտեցում է դրսևորում»․ Ալեն Ղևոնդյան
6021:00«Գնա՛ Գյումրի ու մի հատ երեկվա ԱԺ-ի քո սայլուգ mood-ով ելո՛ւյթ տուր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
8220:48«Արցախի պատգամավորները պետք է ամոթից գետինը մտնեն, բերանները չբացեն»․ Տիգրան Պետրոսյան
7920:36«Գյումրիում կատարվածն ահաբեկում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնել են Նիկոլին չլսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10120:24