Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

Լոռիում 18-20 դիմակավորված անձ զենքի սպառնալիքով փորձել են փիրուզի հանքաքար գողանալ

289
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 23:12
Լոռիում 18-20 դիմակավորված անձ զենքի սպառնալիքով փորձել են փիրուզի հանքաքար գողանալ

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։05-ի տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում «Գարդիան Գրուփ» ընկերության անվտանգության աշխատակիցը ոստիկաններին հայտնել, որ մի քանի ժամ առաջ շուրջ 18-20 դիմակավորված անձ մտել են ընկերության տարածք և փորձել գողանալ փիրուզի հանքաքար, սակայն իրենք հորդորել ու պահանջել են նշված տարածքից հեռանալ, այլապես կարող են իրենց ամրակցված հրազենով կրակել, որին ի պատասխան նշված դիմակավորված անձինք ևս հայտնել են, որ իրենք էլ զենք ունեն ու կկրակեն, որից իրենք վախենալով՝ զեկուցել են իրենց ղեկավարին, իսկ պահնորդական ընկերության մյուս աշխատակիցները ռադիոկապի միջոցով ոստիկաններին հայտնել են, որ այդ պահին էլ կրկին անձանց շարժ է նկատվում և փորձում են հանքաքար գողանալ, ինչի համար ոստիկանները անվտանգության աշխատակիցների հետ մոտեցել են նշված վայր և մթության մեջ ժամը 01։20-ի սահմաններում շուրջ 25-30 մետր հեռավորության վրա նկատել են ակնհայտ փիրուզի հանքաքարի գողություն կատարող անձի և ներկայանալով ոստիկանության ծառայողներ, փորձել են բռնել, սակայն վերջինս պարկը ձեռքին դիմել է փախուստի, ինչի համար ոստիկաները հորդորել են, որ կանգնի, թե չէ կկրակեն, որին ի պատասխան հիշյալ անձը մթության մեջ իրենց ուղղությամբ պահելով ինչ-որ իր՝ ասել է, որ ինքն էլ զենք ունի, կկրակի, որին ի պատասխան ոստիկանության ծառայողը 2 անգամ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: