Ապրիլի 11-ին կքննարկվի Ուկրաինային տրամադրվող արևմտյան ռազմական օգնության ավելացման հարցը
![]() Ապրիլի 11-ին կայանալիք «Ռամշտեյնի» հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինային տրամադրվող արևմտյան ռազմական օգնության ավելացման հարցը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ընդգծելով, որ հիմնական նպատակն Ուկրաինային մարտերը շարունակելու հնարավորություն տալն է։ «Մենք պետք է ուժեղացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իրեն»,- ասել է Սթարմերը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունն Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ղեկավարման գործին առանցքային քայլ կլինի ռազմական օգնության մեծացման համար։ «Մենք պատրաստ ենք աջակցելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, ինչպիսին էլ որ այն լինի, և կշարունակենք ապահովել Ուկրաինայի անվտանգությունն»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Այս ամսվա սկզբին Բրյուսելում տեղի ունեցավ «Ռամշտեյնի» ձևաչափի 26-րդ հանդիպումը։ Առաջին անգամն էր, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հանդիպումը նախագահում էր Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը, այլ ոչ թե Փենթագոնի ղեկավարը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
