«Ոստիկանն ասաց․ «Տղուդ գլխին սարքելու եմ, ցմահ թողնելու եմ գաղութում»»․ ակցիայի մասնակից
![]() Քննչական կոմիտեի շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան․ ակցիայի մասնակիցները պահանջում են պատժի ենթարկել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ «Հունվարի 7-ին ոստիկանները «զորքով» հարձակվեցին իմ տղայի՝ Անդրանիկ Առաքելյանի վրա, դաժանորեն ծեծեցին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից Սվետլանա Մովսիսյանը՝ հայտնելով, որ ոստիկաններն իր որդուն ևս ենթարկել են խոշտանգումների։ «Կապեցին տղայիս ձեռք ու ոտքը, քացով խփում էին, զենքի կոթով հարվածում էին գլխին, քարշ էին տալիս․․․։ Հիմա տղաս Արթիկի քրեակատարողական հիմնարկում է։ Ուզում են իրենց գրած սուտ ցուցմունքով դատեն․․․ Ոստիկանն ինձ ասաց․ «Տղուդ գլխին սարքելու եմ, ինչ կա-չկա կոտրելու եմ իրա գլխին, մոռացի, որ տղա ունես, ցմահ թողնելու եմ գաղութում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։ |
«Ե՞րբ է Երևանում այսքան անկանոն, այլանդակ, տգեղ և դաժան շինարարություն եղել». Լուսինե Ավետյան
11100:36Նեթանյահուն հայտնել է, որ այսուհետ Գազայի հատվածի վրա ռազմական գործողությունները ոչ մի դադար չեն ունենա
13300:13Զելենսկին համաձայնել է մասնակի զինադադարին
12400:07«Նախաձեռնվել է անլուրջ քրեական վարույթ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման վերաբերյալ»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
9300:00Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
88Երեկ, 23:42««Ազատություն» ռադիոկայանի չափով Հայաստանին վնաս տված շատ քիչ կառույցներ կան»․ Տիգրան Քոչարյան
85Երեկ, 23:06