Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Օրենքի մարդիկ են, բայց անմեղ մարդուն տանում են, բեզպրեդելավարի տփում»․ Տիգրան Ուլուբաբյան

96
Երեկ, 20:18
«Օրենքի մարդիկ են, բայց անմեղ մարդուն տանում են, բեզպրեդելավարի տփում»․ Տիգրան Ուլուբաբյան

Քննչական կոմիտեի շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի․ ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։

«Անհիմն, առանց ներկայացված մեղադրանքի ինձ բռնել են, տարել հարցաքննել, երկրորդ օրը տարել են ծեծել, հայհոյել։ Ծեծելը էլի հեչ, եթե հայհոյած չլինեին, էսքան բանը չէր լինի։ Իրենք օրենքի մարդիկ են, իրենք են մեր պաշտպանը, բայց հիմա բռնում են անմեղ մարդուն, տանում բեզպրեդելավարի տփում։ Ես էդ քաղաքում ո՞նց ապրեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Ուլուբաբյանը՝ հավելելով՝ գնացել եմ հիվանդանոց, գլխի սալջարդ էլ կա, արձանագրվել է։

«Ոստիկանությունում ասում էին․ «Հեսա մշակում ենք քեզ, պրիզնատ արի, դու ես կազմակերպել»։
Ես էլ ասացի՝ եթե ես եմ կազմակերպել, ապացուցե՛ք»,- նշեց Տիգրանը։

Հիշեցնենք՝ օրերս բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո Տիգրան Ուլուբաբյանին Քննչական կոմիտե, այնուհետև նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ:

Հիշեցնենք՝ օրերս բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո Տիգրան Ուլուբաբյանին Քննչական կոմիտե, այնուհետև նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Տիգրանի հավաստմամբ՝ Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Օրենքի մարդիկ են, բայց անմեղ մարդուն տանում են բեզպրեդելավարի տփում»․ Տիգրան Ուլուբաբյան