Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Իշխանությունը խաղաքարտ է դարձրել մեր Սահմանադրությունը»․ Գոհար Մելոյան

115
Երեկ, 19:42
«Իշխանությունը խաղաքարտ է դարձրել մեր Սահմանադրությունը»․ Գոհար Մելոյան

«Իշխանությունը խաղաքարտ է դարձրել մեր Սահմանադրությունը»,- «Սրբազան պայքար»-ի երիտասարդների նախաձեռնած «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը» բողոքի ակցիայի ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Արդեն մեր երկրի վարչապետը խոսում է տարածաշրջանային նշանակության Սահմանադրության մասին․ սա ուղերձ է մեր թշնամիներին՝ առ այն, որ պատրաստվում են փոխել մեր բարձրագույն հիմնարար օրենքը, որը կոչված է սպասարկելու հայ ազգի շահերը, սահմանելու հայոց պետականության հիմունքները, և այդ օրենքը դարձնել ներառական, այնտեղ սահմանել այլ պետությունների շահեր, սա ուղղակիորեն հակասում է մեր պետության ինքնիշխանությանը, և թե՛ իրավական, թե՛ ազգային անվտանգության խնդիր է»,- ընդգծեց Մելոյանը՝ հավելելով, որ սա հերթական նոր սպասելիք աղետն է։

«Իշխանությունը խաղաքարտ է դարձրել մեր Սահմանադրությունը»․ Գոհար Մելոյան