Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը»․ շարունակվում է բողոքի ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

91
Երեկ, 18:48
«Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը»․ շարունակվում է բողոքի ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Շարունակվում է «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների նախաձեռնությամբ մարտի 17-ին մեկնարկած բողոքի ակցիան, որով անվստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։

«Չենք վստահում Փաշինյանին» նախաձեռնությանը միանում են բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց ստորագրություններով։

Այս պահին «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը» խորագրով բողոքի ակցիան իրականացնում են Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկում։

«Անհնազանդության այս գործողությամբ մենք ցույց ենք տալիս, որ այլևս չենք վստահում այս իշխանություններին։ Սիմվոլիկ ժողովրդական հանրաքվեով ցո՛ւյց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել»,- նշված է նախաձեռնության հայտարարությունում։

«Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը» ․ շարունակվում է բողոքի ակացիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ