«Զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի»․ Մարգարիտա Խաչատրյան
![]() Երևանի Մուրացան110/1 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել, տրվել է Պետգույքի կոմիտեին, որն էլ այն դրել է աճուրդի։ Շենքի բնակիչները հիմնականում զոհվածների, զինհաշմանդամների ընտանիքներ են։ Նրանց խնդիրը լրատվամիջոցներին ներկայացրել է «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Բնակիչների խոսքով, իրենց վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, շենքը հոսանքազրկել են․ «Անլույս, անհույս նստել ենք, մի կերպ գոյատևում ենք։ Սա բան չի, որ կառավարությունն անում է մեր նկատմամբ։ Ասում են՝ անլույս ես, դուրս արի, կառավարությունը էդպես է որոշել»,- ասել է անհետ կորած զինծառայողի մայրը, ով բնակվում է այդ շենքում։ «Գալիս են, ասում՝ շենքից դուրս եկեք, կամ 400 մլն հավաքեք, եկեք դուք գնեք»,- նշել է Մարգարիտա Խաչատրյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի տեղեկացրել, որ շենքը աճուրդի են հանել, տեղեկացել են լրատվամիջոցներից. «Մենք մինչև վերջ պայքարելու ենք, այրուն, զոհվածի մորը ասում են՝ լույսը անջատենք․․․նրանց լույսը վաղուց է մարել»: |
«Ե՞րբ է Երևանում այսքան անկանոն, այլանդակ, տգեղ և դաժան շինարարություն եղել». Լուսինե Ավետյան
11100:36Նեթանյահուն հայտնել է, որ այսուհետ Գազայի հատվածի վրա ռազմական գործողությունները ոչ մի դադար չեն ունենա
13300:13Զելենսկին համաձայնել է մասնակի զինադադարին
12400:07«Նախաձեռնվել է անլուրջ քրեական վարույթ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման վերաբերյալ»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
9300:00Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
88Երեկ, 23:42««Ազատություն» ռադիոկայանի չափով Հայաստանին վնաս տված շատ քիչ կառույցներ կան»․ Տիգրան Քոչարյան
85Երեկ, 23:06