«Եթե բյուջեում գումար չկար, Ավինյանն ինչո՞ւ է խոստացել ապահովել բնակարաններով»․ լրագրողը՝ քաղաքապետարանի աշխատակցին
![]() «Ոչ մի տեղ էլ չենք գնում, հո լակոտ չենք, թող իջնեն հստակ պատասխան տան»,- ասում է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի 68ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակչուհին։ Նրանք պահանջում են, որպեսզի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանի, թե ինչո՞ւ է 1,5 տարի առաջ խաբել՝ նախընտրական քարոզարշավին խոստանալով բնակարաններով ապահովել։ Բնակիչների մոտ իջավ քաղաքապետարանի գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը, ով հայտնեց, որ հարցի լուծումը կապված է շատ մեծ գումարների հետ, իսկ քաղաքապետարանի բյուջեն թույլ չի տալիս այդ ծախսերն իրականացնել և խնդիրը պետք է լուծվի Կառավարության կողմից․ «Ֆինանսական աջակցությունը պետք է կառավարությունից ստանանք, քաղաքապետարանն այդքան գումար չունի։ Մենք նաև բնակարանային ֆոնդ չունենք։ Խոսքը մոտ 3 միլիարդ դրամի մասին է»,- հայտնեց Կարեն Մարգարյանը։ Լրագրողի դիտարկմանը, իսկ եթե քաղաքապետարանը բյուջեում այդքան գումար չկար, ինչո՞ւ է Ավինյանը խոստացել 1,5 տարվա ընթացքում լուծել խնդիրը, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց․ «Ինչ գիտեի՝ փոխանցեցի, այլ տեղեկություն չունեմ»։ |
«Ե՞րբ է Երևանում այսքան անկանոն, այլանդակ, տգեղ և դաժան շինարարություն եղել». Լուսինե Ավետյան
11100:36Նեթանյահուն հայտնել է, որ այսուհետ Գազայի հատվածի վրա ռազմական գործողությունները ոչ մի դադար չեն ունենա
13300:13Զելենսկին համաձայնել է մասնակի զինադադարին
12400:07«Նախաձեռնվել է անլուրջ քրեական վարույթ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման վերաբերյալ»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
9300:00Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
88Երեկ, 23:42««Ազատություն» ռադիոկայանի չափով Հայաստանին վնաս տված շատ քիչ կառույցներ կան»․ Տիգրան Քոչարյան
85Երեկ, 23:06