Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

Վարդաշենի վթարային շենքի բնակիչների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

109
Երեկ, 10:54
Վարդաշենի վթարային շենքի բնակիչների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Վարդաշենի 68ա շենքի բնակիչները բողոքի ակցիան են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Նրանց շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային։ Բնակիչների խոսքով Տիգրան Ավինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ է խոստացել իրենց հարցը լուծել, դուրս բերել փլուզման եզրին կանգնած շենքից և ապահովել բնակարաններով։ «Հարցը չի լուծվել, եթե լուծում չտան, վրանները խփելու ենք, մնանք այստեղ, ստեղ ավելի ապահով է, քան մեր տներում, ստեղ կոյուղաջրեր չեն լցվի ոտքերիս տակ, գլխներիս էլ անձրև չի թափվի։ Թող իջնեն, մեզ հստակ բան ասեն»,- ասում է բնակիչներից մեկը։

Վարդաշենի վթարային շենքի բնակիչների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ