ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Խոտ գյուղում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ |
Բացահայտվել են պարեկների կողմից վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր
5316:00«429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում»․ ԿԽՄԿ
12714:31«Տուգանքի հետ կապված՝ կինոն նոր է սկսվում»․ 222Lava
8214:06«Մայրաքաղաքում այս պատկերն է»․ Արմեն Քոչարյան (լուսանկար)
9313:36Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին (տեսանյութ)
9413:06Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման
8812:54