Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Ավինյանը կարող է ամեն ինչ անել ու մարսել, քանի որ Նիկոլն էլ մեղավոր չէ». Սևակ Հակոբյան

158
Երեկ, 11:36
«Ավինյանը կարող է ամեն ինչ անել ու մարսել, քանի որ Նիկոլն էլ մեղավոր չէ». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավինյանը կարող է քովիդի դեմ պայքարը անկապ որոշումներով պրավալ տալ ու մարսել, որովհետև մեղավոր է, օրինակ՝ Թորոսյան Արսենը:
Ավինյանը կարող է ԱՆԻՖ-ով բյուջեի միլիարդները վարի տալ ու մարսել, որովհետև մեղավոր է, օրինակ՝ ԱՆԻՖ-ի տնօրենը:
Ավինյանի հերը կարող է «Օփել» քշողներին համբալ ասել ու մարսել, որովհետև մեղավոր է, օրինակ՝ «Օրագիր նյուզի» լրագրողը:
Ավինյանը կարող է իր կայֆով տրանսպորտը թանկացնել ու մարսել, որովհետև մեղավոր է, օրինակ՝ հին Գազելների գծատերը:
Ավինյանը կարող է քաղաքը թողնել ձյան տակ ու մարսել, որովհետև մեղավոր է, օրինակ, Մարության Հայկը:
Ավինյանը կարող է ամեն ինչ անել ու մարսել, քանի որ Նիկոլն էլ մեղավոր չէ, իր փոխարեն մեղավոր են նախկինները, ռուսները, ժողովուրդը, քաղաքացին և բոլոր-բոլորը:
Ու քանի Նիկոլը ոչնչում մեղավոր չէ, մեղավոր չեն ո՛չ Թորոսյանը, ո՛չ Հարությունյանը, ո՛չ Ալենը, ո՛չ մյուս քպականները, ոչ էլ Ավինյանը:
Ծափ տվեք, որովհետև ապագան էս էր»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան