«Քաղաքային իշխանությունը մի կերպ ձեռք բերածները մսխում են բյուջեն»․ Սոնա Աղեկյան
149
Երեկ, 13:24
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անգամ բնությունն է բոյկոտում։ Երևանում տեղացած ձյունը հերթական անգամ ի ցույց դրեց քաղաքային իշխանության աշխատանքի բացակայությունը Չմաքրված փողոցները, դժվարանցանելի մայթերը, ձնից ծանրացած ծառերն ու վնասված էլեկտրագծերը լուրջ խնդիրներ առաջացրեցին քաղաքի բնակիչների համար: Հանրային թանկ ու «բարեփոխված» տրանսպորտը խափանվեց, վարորդները ստիպված էին մեծ դժվարություններով տեղաշարժվել քաղաքի ներսում: Հատկապես ծայրամասային թաղամասերում ճանապարհներն ամբողջովին անանցանելի են։ Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը հայտարարեց, որ ձյան մաքրման աշխատանքներն իրականացվում են, սակայն բոլորս էլ իրականության ականատեսն ենք, ինչը հակառակի մասին է խոսում։ Աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում ձմեռային սպասարկման ծառայությունները արագ և արդյունավետ կերպով ապահովում են ճանապարհների և մայթերի մաքրությունը, Երևանը բացառիկ անկարող է այս առումով։ Այս խնդիրը կրկին բարձրացնում է քաղաքի ենթակառուցվածքների կառավարման և ծառայությունների օպերատիվության հարցը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ներդնել արդյունավետ համակարգեր ձմեռային սպասարկման համար, ապահովել ռեսուրսներ և նախապես պատրաստ լինել նմանատիպ իրավիճակներին: Քաղաքային իշխանությունը պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերի, քանի որ ձմեռային անփութությունը առաջացնում է ոչ միայն անհարմարություն, այլև մարդկանց կյանքի համար վտանգավոր իրավիճակներ։ Քաղաքացիները սպասում են ավելի լավ կազմակերպված և պատասխանատու աշխատանք՝ իրենց անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար, իսկ քաղաքային իշխանությունը մի կերպ ձեռք բերածները մսխում են համայնքային բյուջեն ու ամեն անգամ խայտառակվում ՝ անկարողության, քաղաքական կամքի բացակայության և հանրային շահը սեփական շահին ստորադասելով»: