«Ժողովրդի սթափեցումը մոտ է, և այս ձյունը հաղթելու խորհրդանիշ է»․ Նարինե Դիլբարյան
![]() «88-ի փետրվարին էլ այսպիսի ձյուն էր գալիս․ ամեն ինչ ցույց է տալիս, որ մենք ելման շատ ավելի վատ կետում ենք, քան 88 թվականին․․․ Այսօր Բաքվում դատում են մի ամբողջ ժողովրդի, և Ռուբեն Վարդանյանի կոչը մեզ ոգեկոչում է ոտքի կանգնել։ Ես կարծում եմ՝ ճանապարհ է բացվում։ Ձյունը միշտ գալիս է, մաքրում է և բացում է այդ ճանապարհը»,- այս մասին այսօր նախատեսված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, այսինքն, կարելի է ասել, որ դա վերջին զիջումներից էր Ալիևին՝ կատարելու նրա ամբողջ կամքը, և դա սթափեցնող պետք է լինի բոլորի համար։ Խոսելով հանրության լայն շրջանակների հետ, ես տեսնում եմ, որ այդ սթափեցումը գալիս է, և բոլորը արդեն կանգնում են այն խնդրի առաջ, որ նա ոչ թե փակում է ինչ-որ կեղծ Հայաստանի էջը, այլ փակում է ընդհանրապես Հայաստանի էջը։ Իսկ ֆիզիկայի կանոններից մենք գիտենք, որ երբ որ անկումը դառնում է բացարձակ, երբ որ զսպանակը գերսեղմվում է, հետո տեղի է ունենում բարձրացումը։ Եվ այս ձյունը հաղթելու խորհրդանիշ է»,- նշեց Դիլբարյանը։ Նշենք, որ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն Ազատության հրապարակում անցկացնելու է հանրահավաք՝ հանուն 1988թ․ կամքի վերադարձի, հայկական ինքնության, ինքնիշխան պետության և իրական խաղաղության։ |
«Փաշինյանը որոշել է, որ պետք է սահմանի, թե ինչ է հայ ազգը»․ Նարեկ Գալստյան
12101:36«Իրական Հայաստանը Ալենի ախպերն է, կոկորդիլոսագետի քեռին է, Ավինյանի հերն է»․ Սևակ Հակոբյան
14300:42«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան
14000:24Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա․ #LePoint
227Երեկ, 23:57«Իրականացվում է հայերի թվի նվազման և օտար տարրերի ավելացման քաղաքականություն»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
151Երեկ, 23:42«Հանցախումբը սեփական նախաձեռնությամբ արագացնում է իր դեմ պայքարը»․ Էդգար Ղազարյան
138Երեկ, 23:30