Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Այսօր այստեղ հավաքվելու խորհուրդը մեծ է». Արամ Սարգսյան

145
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 18:06
«Այսօր այստեղ հավաքվելու խորհուրդը մեծ է». Արամ Սարգսյան

«Այսօր Ազատության հրապարակում հազարավոր մարդիկ էին լինելու, եթե եղանակային պայմանները չխանգարեին, որովհետև ինձ շատ մարդիկ են զանգել մարզերից ու ասել, որ ճանապարհները փակ են, չեն կարողանում հասնել»,- Ազատության հրապարակում սպասվելիք հանրահավաքից առաջ վստահեցրեց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Իսկ այսօր այստեղ հավաքվելու խորհուրդը մեծ է, մենք չպետք է թույլ տանք, որ Արցախի հարցը համարվի փակված, պարտավոր ենք Արցախը պահպանել՝ որպես հայկական: Մեզ համար դրանք այն դարպասներն են, որոնք բերում են դեպի Հայաստան: Հայաստանն ուղղակի անպաշտպան է առանց Արցախի»,- ասաց նա:

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)