«Հաղթած նախագահներին չի կարելի մի կողմ թողնել»․ Հենրիխ Դանիելյան
![]() ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Ադրբեջանի ագրեսիան ավելի է սրվում, Նիկոլը շարունակում է իր պատրանքային քաղաքականությունը։ Դիվանագիտական ու ռազմական սխալները Հայաստանը վերածել են անպաշտպան տարածքի։ Բայց մենք արժանի ենք առաջնորդի, որը կպայքարի, ոչ թե կհանձնվի։ Նիկոլն ասում է՝ «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությո՞ւն, թե՞ հերթական կապիտուլյացիան։ Արդեն քանի՞ «խաղաղության» պայմանավորվածություն խախտեց Ադրբեջանը՝ անընդհատ նոր պահանջներ դեմ տալով։ Եվ քանի՞ անգամ Փաշինյանը գլուխը կախ կատարեց այդ ստորացուցիչ պահանջները։ Կառավարության անգործությունը թշնամուն տալիս է այն, ինչ նա զենքով չի կարող վերցնել։ Նա մեզ տարավ պարտության, հետո՝ նվաստացուցիչ զիջումների։ Հիմա փորձում է ժողովրդին համոզել, որ սա «նորմալ» է։ Մի՞թե կարող էինք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ հնարավոր էր այս ամենը։ Իհարկե ոչ։ Դրա համար հաղթող նախագահներին չի կարելի մի կողմ թողնել, ու իշխանությունը վստահել դավադիր ու ապաշնորհ մարդու, ով բացի իր կաշվից ու իշխանությունից, ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում»։ Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |
«Փաշինյանը որոշել է, որ պետք է սահմանի, թե ինչ է հայ ազգը»․ Նարեկ Գալստյան
12101:36«Իրական Հայաստանը Ալենի ախպերն է, կոկորդիլոսագետի քեռին է, Ավինյանի հերն է»․ Սևակ Հակոբյան
14300:42«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան
14000:24Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա․ #LePoint
227Երեկ, 23:57«Իրականացվում է հայերի թվի նվազման և օտար տարրերի ավելացման քաղաքականություն»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
151Երեկ, 23:42«Հանցախումբը սեփական նախաձեռնությամբ արագացնում է իր դեմ պայքարը»․ Էդգար Ղազարյան
138Երեկ, 23:30