Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան»․ Սերժ Սարգսյան

116
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 09:30
«Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ․ «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝
▪️դիմակայելու վերահաս վտանգներին,
▪️վերանորոգվելու կորուստների ցավից,
▪️խուսափելու անցյալի սխալներից,
▪️վերարժևորելու ներկան,
▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,
▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.
▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝
▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,
▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,
▪️թոթափելու անտարբերությունը,
▪️հաղթահարելու վախերը,
▪️չկորցնելու զգոնությունը,
▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,
▪️կրկին հասնելու հաղթանակի:
Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ:

Աղբյուրը`   Սերժ Սարգսյան