«Հիստերիկ, հեքիաթների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը մեր տունը քանդեց»․ Արթուր Խաչիկյան
![]() «Ստոր, հանցագործ ձևով ուկրաինացի ժողովրդին օգտագործեցին․․․ Հավատալով Անգլիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի խոստումներին՝ Զելենսկին ողորմելի վիճակում է հայտնվել․․․ Նրան անգամ բանակցությունների սեղանի շուրջ չեն հրավիրում, իր երկրի հարցերն առանց իրեն են որոշում։ Մեր հարցերն էլ, ես մտավախություն ունեմ, որ մեր մեջքի հետևում լուծելու են, հետո մեզ տեղյակ պահեն»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ «Իսկ մենք զբաղված ենք «քուչի բազառով», որը կոչվում է Ազգային ժողով։ Այս մարդուն (Փաշինյանին-խմբ.) որևէ մեկը լուրջ չի ընդունում՝ ո՛չ Մյունխենում, ո՛չ Վաշինգթոնում, ո՛չ Փարիզում, մենք եկանք ֆիասկոյի: Մեր վարած հիմար արտաքին քաղաքականության պատճառով մնացինք առանց «քարտ», ո՛չ Մոսկվայում ազդեցություն ունենք, ո՛չ Վաշինգթոնում»,- նշեց քաղաքագետը։ Նա նաև հավելեց, որ Ռուսաստանին ապավինելու համար արդեն ուշ է, Փաշինյանին այնտեղ չեն վստահում․ «Հնարավոր է, որ Փաշինյանը չոքեչոք հետ գնա Մոսկվա․․․ Բայց մի մարդու, որը, երբ ծանր իրավիճակ էր ստեղծվել ուկրաինական ճակատում, վազեց Պրահայում Ղարաբաղը հանձնեց, Ռուսաստանը չի վստահի, գուցե արհամարհանքով հետ ընդունի»։ «Այս հիստերիկ, երեխայական, հեքիաթների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը մեր տունը քանդեց․․․ Հիմա, երբ երկու գերտերություններ որոշում են աշխարհի բախտը, մենք երկուսի հետ էլ տապալել ենք մեր հարաբերությունները»,- ընդգծեց Խաչիկյանը։ |
«Փաշինյանը որոշել է, որ պետք է սահմանի, թե ինչ է հայ ազգը»․ Նարեկ Գալստյան
12101:36«Իրական Հայաստանը Ալենի ախպերն է, կոկորդիլոսագետի քեռին է, Ավինյանի հերն է»․ Սևակ Հակոբյան
14300:42«Ալիևը ջանք չի խնայում Թրամփի վարչակազմի հետ լուրջ կապեր հաստատելու համար». Արմեն Պետրոսյան
14000:24Թրամփը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա․ #LePoint
227Երեկ, 23:57«Իրականացվում է հայերի թվի նվազման և օտար տարրերի ավելացման քաղաքականություն»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
151Երեկ, 23:42«Հանցախումբը սեփական նախաձեռնությամբ արագացնում է իր դեմ պայքարը»․ Էդգար Ղազարյան
138Երեկ, 23:30