Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Հայ ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը՝ ովքեր հանդիսանում են ՀՀ ընտրող»․ Նիկոլ Փաշինյան

144
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 21:12
«Հայ ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը՝ ովքեր հանդիսանում են ՀՀ ընտրող»․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում ներկայացրել է ազգի և ժողովրդի տարբերությունների վերաբերյալ իր դիտարկումները։

«Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ: Ազգ և ժողովուրդ հասկացությունները հաճախ նույնացվում են, բայց քաղաքական դիտանկյունից դրանք էականորեն տարբերվում են՝ շարունակելով փոխկապակցված լինել մեկը մյուսին:

Ազգը էթնիկ ընդհանրություն ունեցող հավաքականությունն է, որը կապված չէ քաղաքական ընդհանուր իրավունակությամբ, իսկ ժողովուրդը քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն: Ասել է թե, ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, սահմանադիրը, իշխանության աղբյուրը, իշխանության գերագույն կրողը:

Հայ ժողովուրդը հայ ազգի պետականակերտ հատվածն է: Հայ ժողովուրդը Հայաստանի ժողովրդի առանցքն է, Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: Այստեղ երկու կարևոր մեկնաբանություն ունեմ. 1. Իմ տեսական և գործնական առնչակցությունները թեմայի հետ ակնհայտ են դարձրել, որ մենք խնդիր ունենք կոնկրետանալու և որոշարկվելու ազգ և ժողովուրդ հասկացությունների միջև: Ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը նրանք են, ովքեր հիմնադրել են Հայաստանի պետությունը և Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են իշխանության տեր և բարձրագույն կրող, այսինքն՝ հանդիսանում են ՀՀ ընտրող»,- նշել է Փաշինյանը:

«Հայ ազգը աշխարհի բոլոր հայերն են, իսկ ժողովուրդը՝ ովքեր հանդիսանում են ՀՀ ընտրող»․ Նիկոլ Փաշինյան