Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Եկեք միանանք ազգային ընդդիմությանը, թույլ չտանք հերթական դավաճանությունը»․ Կարապետ Պողոսյան

106
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 18:54
«Եկեք միանանք ազգային ընդդիմությանը, թույլ չտանք հերթական դավաճանությունը»․ Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանին պետք է ազգային շահերով առաջնորդվող իշխանություն։
Ակնհայտ է, որ Փաշինյանը պատրաստ է ընդհուպ վերադառնալ Ռուսաստանի գիրկը, եթե դա կօգնի իրեն պահել աթոռը։
Իսկ վաղը, եթե Ալիևը կամ Էրդողանը լինեն իր իշխանության միակ «երաշխավորները», Նիկոլը կսկսի խոսել ադրբեջանա-թուրքական «խաղաղ» հպատակության մասին։
Բազմիցս եմ ասել, որ սրա ինքնիշխանության դիսկուրսը իրականում ինքնավարության քարոզի է վերածվելու, հետևաբար այս կործանումը պետք է կանգնեցնել։
Ուստի մտահոգությունս ընդունեք որպես կոչ, Ժողովո՛ւրդ, եկեք կազմակերպվենք, միանանք ազգային ընդդիմությանը, որպեսզի թույլ չտանք հերթական դավաճանությունը։ Աշխարհը շատ արագ փոփոխվում է, ու մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի քաղաքական դաշտը լցված լինի պատահական օտարածին գործիքներով։ Հիմա մեզ պետք է ուժեղ, պատասխանատու, ազգային ղեկավարություն, որը կկարողանա բանակցել ոչ թե որպես պարտվող, այլ որպես արժանապատիվ քաղաքական ուժ։
Մենք պատրաստ ենք պայքարել այդ նպատակով»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան