Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Հավանական է, որ Կիևին ներկայացվելու են ռազմաճակատի փոփոխության հետ կապված պահանջներ»․ Հակոբ Բադալյան

106
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 11:24
«Հավանական է, որ Կիևին ներկայացվելու են ռազմաճակատի փոփոխության հետ կապված պահանջներ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Էր Ռիյադի հանդիպումից փաստորեն անմիջապես հետո Տրամպը ուժգին գրոհի է ենթարկում Զելենսկուն:

Դա հետաքրքիր հանգամանք է: Ռիյադում քննարկումը ըստ ամենայնի ներառել է նաև ռազմական գործողությունների միջոցով քաղաքական պայմանավորվածությունների իրագործման որոշակի սխեմա:

Զելենսկու հանդեպ Տրամպի ուժգին գրոհը այդ առնչությամբ ավելի է խորացնում տպավորությունս: Թերևս հավանական է, որ Կիևին ներկայացվելու է ռազմաճակատի փոփոխության հետ կապված պահանջներ: Չեմ համարում, թե Տրամպը հենց այնպես է հիշատակել, որ ռուսները կարող են ավիրել բոլոր քաղաքները, բայց չեն ուզում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան