Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Իշխանությունը «ժող ջանին» վերածել է հաց հայթայթող հանրության»․ Վահագն Սարոյան

100
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 17:18
«Իշխանությունը «ժող ջանին» վերածել է հաց հայթայթող հանրության»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս է կառավարությունը շփվում հանրության հետ։ Պատկերավոր ասած՝ քաղաքացուն անհարմար դրության մեջ դնող օրենք կընդունի ու կգովա, որ պետք է սովորեք լինել քաղաքացի։ Օրինակ ասում է՝ այս վատ ու անհարմար օրենքն եմ ընդունում, դու պետք է համաձայնվես, քանի որ դա ժողովրդին պետք է, իսկ գիտե՞ք ով է ժողովուրդը, հենց ինքը փաշինյանական իշխանությունը։ Իսկ եթե հանկարծ քաղաքացիների հոծ բազմությունը դժգոհում է, իշխանությունն ասում է՝ շատ լավ, ուրեմն կտուգանվես։ Այդպես է բոլոր հարթություններում, մանրակրկիտ դիտարկեք և կտեսնեք։
Չզարմանաք, որ հանկարծ, մի օր լսեք, որ այս իշխանությունները տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին սկսի տուգանել։ Ես, օրինակ, չեմ զարմանա, քանի որ «ՀՀ հպարտ քաղաքացիներին», եթե կուզեք, «ժող ջանին» վերածել է սովյալների հասարակության, հաց հայթայթող հանրության։
Այդ է պատճառը, որ ասենք գաղափարական խնդիրները օրակարգային դարձնելու ժամանակ, հանրությունը իներտ է, օրինակ Արցախի կորստի աղետալի փաստը, Արարատի կամ Ցեղասպանության դիսկուրսը, Հայաստանի քարտեզի ու անվտանգության վերաբերյալ տարատեսակ հակահայկական դիսկուրսները հանրային ընկալման մեջ թեպետ պարսավանքի արժանանալու հիմքեր ունեն, բայց սովյալ հանրության վերածված մեր քաղաքացին առաջնային մտածում է ապրելու, սնվելու միջոց հայթայթելու և չտուգանվելու մասին։
Իսկ ո՞վ էր ասում, որ «քաղաքացին տուգանքի մատերյալ չէ», ահա այդպես հանրությանը ականջահաճո թեզերով կերակրելով դարձրել են հենց տուգանքի մատերիալ։
Հայտարագիր չես ներկայացնում, տուգանվում ես, կոմունալները չես մուծում տուգանվում ես դրանց մատչելիությունը ուղղակի կտրելով, ավտոբուսի փող չունես տուգանվում ես, հարկերը չես մուծում տուգանվում ես, վարկերդ ու տոկոսներդ չես մուծում տուգանվում ես, ԴԱՀԿ-ն վկա, ու եթե հանկարծ քաղաքացին բարկանա էս վիճակից ու հանկարծ մի երկու քաղցր խոսք ասի այս վիճակը ստեղծողներին ու փող վաստակելու համար ահռելի դժվարություններ առաջացնողներին նորից կտուգանեն, որովհետև «ժողբաստիոնում» ազատ խոսքը չի հանդուժվում։ Եթե տան գույքահարկը չես մուծել տուգանվում ես, թոշակառուի թոշակը չի բարձրացվում, բայց աղբի ու գույքահարկի սակագները բարձրացվում են, իսկ եթե քիչ թոշակով չի կարողանում վճարել, ասում են տներդ ծախի ու գնա արվարձան՝ ցածր թոշակով թոշակառուն ի՞նչ գործ ունի քաղաքի կենտրոնում։
Իսկ ինչո՞վ կվերջանա այս խզումը իշխանության ու հանրության միջև»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան