Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Միավորումն իռացիոնալ քայլ է»․ Ռոբերտ Քոչարյան

182
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 14:36
«Միավորումն իռացիոնալ քայլ է»․ Ռոբերտ Քոչարյան

«Իմ համակիրների մեջ կա մի զանգված, որ չեն ընդունում 3-րդ նախագահին, նույնպես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որ ինձ չեն ընդունում։ Մենք մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել, բայց բոլորի հանդեպ վերահսկողություն չենք կարող հաստատել»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների և նրանց համակիրների հեռավար բանավեճի վերաբերյալ հարցին․ «Երբ ասում են՝ ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ, որովհետև դա երբեք ինքնանպատակ չի արվում։ Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է։ Եթե մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որոնք չեն ընդունում 3-րդ նախագահին, կհիասթափվեն և կհեռանան։ Նման պատկերն ունենք 3-րդ նախագահի թիմում»,- ասաց Քոչարյանը։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ Քոչարյանը չի ասում՝ Արցախ, այլ Ղարաբաղ, պատասխանեց․ «Ես կամ ասում եմ Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն»։

Ռոբերտ Քոչարյանը ՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին