«Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է` գալիս են, գալիս են». Աղվան Վարդանյան
![]() Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը շարունակեց իր բացահայտումների շղթան. «Հիմա մի պատմություն պատմեմ, որ դուք իմանաք՝ ով է մեր երկիրը կառավարում: Արդյո՞ք 2019 թվականի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել ամառանոցի սենյակում ու դողդողացել: Նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է տարիներ առաջ Կոշի կալանավայրում, Զարուհի Փոստանջանի ձեռքն ամբողջ գիշեր բռնած: Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս են, գալիս են, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում: Արդյո՞ք մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք վառել խոտերը կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել: Նիկոլը մի անգամ ասել է, մեր ժողովդրին ես բոլորից լավ եմ ճանաչում: Մեր ժողովրդից Նիկոլը ճանաչում է առավելագույնը 5-7 տոկոսին, որի մարմնավորումն ինքն է՝ մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր: Ողբերգություն է, բայց այս տեսակը դեռ իշխանություն է Հայաստանում: Եվ մի առաջարկություն՝ երբ որ վատ դեպք է պատահում, զանգում են 1-01, մյուս դեպքում՝ 1-02, մեկ այլ դեպքում՝ 1-03, ես առաջարկում եմ մտցնել նաև 004 համարը՝ որպես ՔՊ-ի հեռախոսահամար»: |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12