Բալթյան երկրները միացան եվրոպական մայրցամաքային էլեկտրացանցին
![]() Բալթյան երկրներն այսօր ավարտեցին իրենց էներգահամակարգերի համաժամանակեցումը եվրոպական մայրցամաքային էլեկտրացանցերի հետ: «Դա թույլ է տալիս բալթյան երկրներին գործարկել իրենց էլեկտրացանցերը՝ սերտ համագործակցելով մայրցամաքային եվրոպական բոլոր երկրների հետ՝ կայուն և հուսալի հաճախականությունների վերահսկմամբ, ինչը զգալիորեն մեծացնում է տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը»,- ասել է էստոնական Elring էներգետիկ ընկերությունը: Շաբաթ օրը Լիտվան, Լատվիան և Էստոնիան անջատել են իրենց էներգահամակարգերը Ռուսաստանի գլխավորած BRELL (Բելառուս-Ռուսաստան-Էստոնիա-Լատվիա-Լիտվա) էլեկտրացանցից և մեկ օրից ավելի աշխատել են մեկուսացված վիճակում: Այդ ժամանակ Բալթյան երկրների էներգահամակարգն աշխատում էր առանց այլ հաճախականության գոտիների միացման, իսկ էլեկտրաէներգիայի սպառումն ապահովում էին տեղական էլեկտրակայանները, ինչպես նաև Էստոնիա-Ֆինլանդիա և Լիտվա-Շվեդիա կապերը։ Կիրակի օրը Բալթյան համակարգի օպերատորներն ստուգեցին լարման մակարդակները՝ ապահովելու ցանցի կայունությունը, փորձարկեցին լարման ավտոմատ կարգավորման համակարգերի արձագանքը փոփոխություններին և սկսեցին համաժամանակեցնել իրենց էլեկտրական ցանցերը մայրցամաքային Եվրոպայի հաճախականությունների միջակայքի հետ: Լատվիան, Լիտվան և Էստոնիան դարձել են ԵՄ անդամ վերջին երկրները, որոնք միացել են մայրցամաքային եվրոպական ցանցին: Բալթյան երկրները միացված են մայրցամաքային եվրոպական սինխրոն գոտուն Լիտվայի և Լեհաստանի էլեկտրահաղորդման LitPol Link կապի միջոցով: Բալթյան հաղորդման համակարգերի օպերատորներն այս նախագծին նախապատրաստվել են ավելի քան 15 տարի: Բալթյան երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հզորացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է 1,6 մլրդ եվրո, որի 75 տոկոսը ստացվել է եվրոպական համաֆինանսավորումից։ Բալթյան երկրներում և Լեհաստանում ավարտվել է ենթակառուցվածքների շինարարությունը. կառուցվել են 1400 կմ բարձրավոլտ գիծ, 7 նոր ենթակայան, վերակառուցվել է ավելի քան 40 ենթակայան, բացի այդ, կառուցվել է 6 համաժամանակյա փոխհատուցիչ, 3-ը գտնվում են կառուցման փուլում։ Կիրակի օրը Վիլնյուսում հանդիպում կանցկացվի՝ նվիրված Բալթյան երկրների՝ եվրոպական մայրցամաքային ցանցին միանալուն։ Դրան կմասնակցեն Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Լեհաստանի նախագահները։ |

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
266Երեկ, 12:17
«ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ճիշտ ժամանակն է»․ Արամ Սարգսյան
21120.06.2026, 19:30
«Որքան է ՀՀ հարկատուն վճարել եվրոպացիների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հակառուսական շոուի համար»․ Վահե Սարգսյան
29120.06.2026, 03:06
Վրաստանում հերքել են այլ երկրների ապրանքների անվան տակ հայկական արտադրանքը ՌԴ վերաարտահանելու մասին տեղեկությունը
62419.06.2026, 13:35
«ՀՀ-ն, հեռանալով ռուսական շուկայից, կկրկնի նույն սխալը, ինչ Մոլդովան»․ Օզերով
37619.06.2026, 09:29
«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան
13717.06.2026, 17:42
