Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«Տրանսպորտի թանկացումների դեմ պայքարը ավելի արդյունավետ կլինի, եթե այդ պայքարն առաջնորդողները սկսեն օգտվել հասարակական տրանսպորտից»․ Կարեն Վրթանեսյան

133
Երեկ, 11:54
«Տրանսպորտի թանկացումների դեմ պայքարը ավելի արդյունավետ կլինի, եթե այդ պայքարն առաջնորդողները սկսեն օգտվել հասարակական տրանսպորտից»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տրանսպորտի թանկացումների և երևանցիների կյանքը դժվարացնող այս համակարգի դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ պայքարն առաջնորդողները սկսեն օգտվել հասարակական տրանսպորտից։
Ոչ թե 1–2 անգամ ցուցադրաբար ավտոբուս նստելու մասին է խոսքը, այլ բոլոր տեղաշարժները միայն ավտոբուսով ու մետրոյով անելու։ Այդ թվում երեխեքին դասի տանել-բերելը։
Հավատացե՛ք, շատ ավելի արագ ու խորը կծանոթանաք խնդրին։ Ձեր լսարաններն էլ շատ ավելի լավ կճանաչեք ու շատ ավելի մոտիկից (այդ թվում բառացիորեն)»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան