«Ժողովուրդը ուզում է, որ ես չլինեմ վարչապետ, չի կարո՞ւմ հասնի դրան». Նիկոլ Փաշինյան
![]() «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարդկանց կողմից քննադատվող իր անվտանգությունն ապահովող ուժերի բազմազանությանը, ասաց, որ պետական պահպանության ծառայությունը առաջին հերթին քաղաքացիների անվտանգությունն է ապահովում, հետո նոր իր. «Երբ որ ես գնում եմ և մտնում եմ դպրոց, հանդիպում եմ երեխաների հետ, կարա՞ լինի տեռակտ: Լավ, ասենք պիտի ինձ պայթեցնեն. ես ջհանդամ, բա էդ երեխե՞քը, պիտի թողնենք, որ դա տեղի ունենա՞»: «Ես ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ժողովո՛ւրդ, պետությունը ես չեմ, պետությունը դուք եք: Իմ անվտանգությունը չեն ապահովում, ձեր անվտանգությունն են ապահովում առաջին հերթին: Եթե ես պետք է չլինեմ վարչապետ, դուք որոշեք, ես չեմ լինի վարչապետ, ոչ թե տեռորիստը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ»,- ասաց Փաշինյանը և զարմանք հայտնեց. «ՀՀ ժողովուրդը ուզում է․ որ ես չլինեմ վարչապետ, չի կարո՞ւմ հասնի դրան․․․Նրանք, ովքեր բողոքում են, ասում են՝ մենք մեր ժողովրդի մանդատը պետք է արտապատվիրակենք Նաիրի Հունանյանին կամ նրա նման ինչ-որ մեկին: Էս ա՞ պետության մասին մեր պատկերոցումները»: |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36