Հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը, որ Զեյնալյանի հետ մտերիմ է, ոչ միայն նրա պարտականությունները կատարել չցանկացավ, այլև հրաժարվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Մեզ պատմեցին, որ ՔՊ խմբակցության ղեկավարները տևական ժամանակ փորձել են համոզել՝ չգնալ նման քայլի, թիմում առկա խնդիրներն ու տարաձայնություններն ի ցույց չդնել, սակայն Բադալյանը, պարզվում է, բացի ի համերաշխություն Զեյնալյանի, այլ հիմնավոր պատճառ էլ է ներկայացրել: Ասել է, որ չի կարող շարունակել այդ պաշտոնում աշխատելը, քանի որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն քանի տարի է՝ պայքարում է նախկին և ներկա նախարարների կողմից «առողջապահական ոլորտը վարի տալու դեմ», հիմա չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը։ Ի դեպ, ՔՊ-ում նախնական որոշում կա, որ Բադալյանի փոխարեն ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ կդառնա գյումրեցի Էմմա Պալյանը, որը որևէ կապ չունի առողջապահության ոլորտի հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով սահմանել է ատելության խոսքի բարձր «պլանկա»». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
418:48«Աննա Հակոբյանի կրթական ծրագրին էիք մասնակցում. կրթվեցի՞ք». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3818:30Բայդենը ներում է շնորհել նրանց, որոնց Թրամփն սպառնում էր քրեական հետապնդմամբ
6818:08«Եկել է ժամանակը՝ վերջ տալու այս անվերջանալի պատմությանը»․ սլովակ պաշտոնյան՝ Ուկրաինայի մասին
7017:48«Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք գրառումների համար»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7016:42«Հարբեցողության հետ սեր ունե՞ք»․ Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին (տեսանյութ)
8116:30