«Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ». Մեսրոպ Մանուկյան
![]() «Այն բանից հետո, երբ ներդրեցին միասնական տոմսային համակարգը, երբ բերեցին «Թել սելլ»-ի խայտառակությունը, փաստ է, որ վարորդները, «Երևան ավտոբուս»-ը կանխիկ գումարի հետ ընդհանրապես կապ չունեն: Այս պարագայում գումարի աճ պետք է տեղի ունենար: Բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ»,- ասուլիսի ժամանակ փաստեց Երևանի ավագանու «Մայր Հյաաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Մանուկյանը ընդգծեց, որ գործակարգավարական վերջին նիստերի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել. «Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև անցյալ տարվա տարբերությամբ 70/70 տոկոս ա իրենց մոտ, այսինքն՝ իրենց մոտ 30 տոկոս հավաքագրման թերացում կա: Այդ գումարը հավաքագրվում է և կորում է»: Մանուկյանի խոսքով՝ գործում է եռյակ. «Թել սելլ»՝ հավաքագրող, Սարգիս Մանուկյան («Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ)՝ ղեկավարող, համակարգող, Սուրեն Գրիգորյան՝ ամբողջի ղեկավար: ««Թել սելլ»-ը գումարը հավաքագրում է, որը գալիս հավաքագրվում է «Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ, որտեղից էլ գումարը անհետանում է»,- նշեց Մանուկյանը և ընդգծեց. «Ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. Արմեն Գալջյանի և Հայկ Կոստանյանի տվյալներով աշխատանքային օրերին արձանագրում են 440 հազար ուղևոր, իրենց ասած թվերով պետք է հավաքագրում ունենա 264 մլն, բայց նրանք հավաքել են 90 մլն: Եթե դուք արձանագրում եք և չեք կարողանում հավաքել, ուրեմն թալանչի եք, ձեր գրպանն եք դնում այդ փողը»: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
