«Կենսաթոշակային հիմնադրամները մանրադիտակով փորձում են ձեռնարկություն գտնել, որտեղ կարելի է ներդրում անել». Արթուր Խաչատրյան
![]() «Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասին» օրինագծի փոփոխության քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասաց՝ առաջին հարցը, որ նախագիծը լուծում է՝ տեխնիկական է. «Ամբողջությամբ վերացնում ենք թղթային հաղորդակցությունը ֆոնդերի ու մասնակիցների միջև. ծանուցումների համակարգը սարքում ենք էլեկտրոնային: Երկրորդը բովանդակային է. մեր կառավարիչներին ՀՀ-ում առաջարկում ենք թույլ տալ կառավարել այնպիսի ներդրումային ֆոնդեր, որոնք մասնագիտացված բնույթ ունեն»: Ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Կենսաթոշակային ռեֆորմը ՀՀ-ում ձախողվել է, որովհետև երբ պարտադիր կուտակային համակարգը ներդրվում էր, հիմնավորում տրվեց՝ առաջինը, որ սա կապահովի մեր հայրենակցիների բարակեցիկ ծերությունը: Քանի չկա առաջին թոշակառուն, որը ստացել է առաջին կենսաթոշակը, չես կարող ասել: Մյուսը, որ էս փողերը կգնան մեր տնտեսության զարգացմանը: Տնտեսությունը զարգանում է իրական հատվածում ներդրումներ կատարելով ու դրա մասին է, որ այսօր իշխանությունները չեն խոսում ու դա կենսաթոշակային հիմնադրամների պրոբլեմը չէ. այդ հիմնադրամները մանրադիտակով փորձում են ձեռնարկություն գտնել, որտեղ կարելի է ներդրում անել ու ճարահատյալ՝ ավանդների մեջ են ներդրում անում»: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
