«Ինչի՞ց եք ենթադրում, որ այս նախագծով գույքահարկն ավելանալու է». Նարեկ Ղահրամանյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, անդրադառնալով Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիրների ելույթներին, ասաց. «Հասկանում եմ, որ կիսատ-պռատ եք կարդում նախագիծը, բայց սա չի նշանակում, որ պետք է էստեղից ապատեղեկատվություն տարածեք: Եթե այս նախագիծը չընդունենք, տույժերն ու տուգանքները ևս հաշվարկվելու են: Երկրորդ, ինձ հանդիպած դեպքերի կեսից ավելին հակառակ հաշվարկ է կատարվելու, իրենց ավել վճարածը հաշվարկվելու է հաջորդ տարիներին եկած գույքահարկի վրա: Ինչի՞ց եք ենթադրում, որ պարտադիր պետք է գույքահարկն ավելանա: Իմ հանդիպած դեպքերի մեծ մասում պակասելու է»: Հիշեցնենք՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ելույթում ասել էր, որ 2012-ից սկսած կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որի հիման վրա սկսվել է հաշվարկվել գույքահարկը: «Սկսած 2021-ից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել: Նախագծով փորձում ենք ֆիքսել, որ եթե գույքահարկը հաշվարկված է սխալ, ու այն եղել է տեղեկատվական բազայի սխալի հետևանքով, զրոյացնում ենք այն տույժերը, որոնք պետք է հաշվարկվեին քաղաքացիների վրա ու զրոյացման խնդիրը տարածում ենք 2021-ից սկսած՝ գույքահարկի բազաների վրա»,- ասել էր Թովմասյանը: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
