«Սիրուն բառակույտի փոխարեն ասեք՝ ժողովո՛ւրդ, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են». Արման Ղազարյան
![]() Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ելույթում ասաց, որ 2012-ից սկսած կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որի հիման վրա սկսվել է հաշվարկվել գույքահարկը: «Սկսած 2021-ից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել: Նախագծով փորձում ենք ֆիքսել, որ եթե գույքահարկը հաշվարկված է սխալ, ու այն եղել է տեղեկատվական բազայի սխալի հետևանքով, զրոյացնում ենք այն տույժերը, որոնք պետք է հաշվարկվեին քաղաքացիների վրա ու զրոյացման խնդիրը տարածում ենք 2021-ից սկսած՝ գույքահարկի բազաների վրա»,- ասաց նա: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն իր ելույթում հակադարձեց. «Մեծ առոգանությամբ խոսվում է, որ սա լավարկող նորմ է. բացարձակ էդպես չէ: Նախորդ անգամ այդպես էլ չկարողացաք հիմնավորել՝ դրանց ո՞ր մասն է եղել քաղաքացիների մեղքով, ո՞րը՝ պատկան մարմինների: Եթե պետությունը սխալ է հաշվարկել, պետության պարտականությունն է, պարտավոր է տույժ-տուգանքը հանել: Պարզ ասեք՝ ժողովո՛ւրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են՝ ինչպես հիմա, մինչև 2026-ի ավարտը»: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
