Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

«Բնությունն ամեն ինչ ստեղծել է, անգամ «Խաչատուր Սուքիասյանի խոսնակ»»․ Էդգար Ղազարյան

63
Այսօր, 09:42
«Բնությունն ամեն ինչ ստեղծել է, անգամ «Խաչատուր Սուքիասյանի խոսնակ»»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բնությունն ամեն ինչ ստեղծել է, անգամ «Խաչատուր Սուքիասյանի խոսնակ»։ Խաչատուր Սուքիասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը պետական քաղաքական պաշտոն է։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկը՝ հասարակական հիմունքներով։ Հիմա հետաքրքիր է հասկանալ, որ եթե օրենսդրությամբ սահմանված չէ, ապա բնության ո՞ր հրաշքով է ստեղծվել «Պատգամավորի խոսնակ» հրաշագործությունը։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան