Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են իրականացնում՝ միասնական ճակատ ձևավորելու նպատակով, խոսքը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ՀԱԿ-ի, Սուրեն Սուրենյանցի մասին է։ Որոշները շտապել էին հերքել, թե չկա նման ֆորմատ, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում պահել հնարավոր չէ։ ՀԱԿ նախագահ Լևոն Զուրաբյանը երեկ միացավ Հայկ Մարությանի կազմակերպած՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, Մարությանի հետ հաջորդ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցին, իհարկե, ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, թե նախընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ են: Սակայն հարցին՝ արդյո՞ք բացառում է Մարությանի հետ համագործակցությունը, բառացիորեն պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի բացառեմ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս միավորումը կյանքի կոչելու հարցում ամենաշահագրգիռը հենց ՀԱԿ-ն է, որի անունից բանակցում է Լևոն Զուրաբյանը, սակայն ամիսներ տևած կոնսուլտացիաները մինչ օրս արդյունք չեն տվել, քանի որ թե՛ Թաթոյանը, թե՛ Մարությանը մեծ ամբիցիաներ ունեն»։ |
«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
4218:30«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
4918:18Պետդումայում առաջարկել են սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակում մտցնել
6517:43«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
6017:36«Ով արդարացնում է Արցախի հանձնումը, կարդարացնի նաև Սյունիքի, Գեղարքունիքի հանձնումը»․ Տիգրան Քոչարյան
5017:30«Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն»․ Սուրեն Պապիկյան
5817:12