Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. «Ժողովուրդ»

71
Այսօր, 09:24
Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները դիմել են ՔՊ խմբակցության ղեկավարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու համար:
Ակնհայտ է՝ որքան էլ ՔՊ-ականներն առերևույթ ցույց տան, թե ամեն բան նորմալ է, և մեր երկիրն էլ սկանդինավյան երկրների պես խաղաղ ու անհոգ է, իսկ Փաշինյանն էլ պնդի, թե կյանքը եռում է, միևնույնն է՝ իշխանականներն իրենց ներսում բաց հարցեր ու անհանգստություններ ունեն: Ալիևի սպառնալիքները սառը ցնցուղ էին ոչ միայն հայ հանրության, այլև պատգամավորների մեծ մասի համար. ի վերջո՝ Փաշինյանը իրենց վստահեցրել էր, որ երանելի խաղաղություն են կառուցում, բայց, փաստորեն, փուչիկ է այդ թեզը, որը պայթեցրեց Ալիեւը:

ԵՄ անդամության հարցը ևս օդում կախված է: Փաշինյանը մեկ հայտարարեց, թե հանրաքվե չի լինելու, Հայաստանը կմոտենա ԵՄ-ին այնքան, ինչքան թույլ կտա ԵՄ-ն, իսկ հիմա լրիվ հակառակն է անում. Կառավարության նիստում է հարցը քննարկում, ասում, թե 50 հազար հոգին՝ ստորագրող հանրությունը պետք է որոշի ՀՀ եվրոպական ապագան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ահա այս հարցերն ու ներթիմային «ռազբորկաները» պարզաբանելու նպատակով ՔՊ-ականները Փաշինյանի հետ ցանկանում են հանդիպում ունենալ, իսկ թե երբ կկայանա այն, երբ Փաշինյանը կգնա խորհրդարան, որոշված չէ, ՔՊ-ականները սպասում են խմբակցության ղեկավարի պատասխանին»:

Մանրամասները՝ թերթի համարում: