«Խաչատուր Սուքիասյանի որդին ինչո՞ւ չի զորակոչվել բանակ» լրագրողը` Սուրեն Պապիկյանին
![]() «Ես չեմ ուզենա անձերի անդրադառնալ, կարծում եմ՝ դա գլոբալ խնդիր է, որին որակում տվել եմ Ազգային ժողովում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՔՊ-ականների՝ այդ թվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին չի զորակոչվել բանակ։ «Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ՀՀ ԶՈւ-ում ծառայող տղաների, նրանց հարազատների, ծնողների նկատմամբ և նմանատիպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր խուսափել են, բայց երբեմն անհրաժեշտ է այդ հանգամանքները հիմնավորել, որովհետև ես բժիշկ չեմ և չեմ կարող գնահատել՝ ով, ինչ հիվանդությամբ է խուսափել ծառայությունից, բայց ես կարող եմ գնահատել՝ ով է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ծառայությունից խուսափել։ Այսինքն՝ կան չափելի և անչափելի գնահատականներ։ Ես նորից եմ կրկնում՝ իմ գնահատականը հստակ է՝ անկախ անձերից ու դերակատարներից»,- նշեց Սուրեն Պապիկյանը։ |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
