Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելափակվել մեր երկրում». Մխիթար Հայրապետյան

70
Այսօր, 15:12
«Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելափակվել մեր երկրում». Մխիթար Հայրապետյան

Ինչպես գրել էինք, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Թեմայի վերաբերյալ լրագրողները զրուցել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: «Բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգին ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում: Այսօր աշխատանքային կարգով բողոք ենք ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կունենանք արձագանք և դրանից հետո ԲՏԱ-ն ու Կառավարությունը կհստակեցնեն անելիքները: Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելափակվել մեր երկրում»,- ասել է նախարարը:

Մխիթար Հայրապետյանի ճեպազրույցը