Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Սլովակիայի ընդդիմությունը մտադիր է անվստահություն հայտնել Ֆիցոյի կառավարությանը

990
Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ., 16:49
Սլովակիայի ընդդիմությունը մտադիր է անվստահություն հայտնել Ֆիցոյի կառավարությանը

Սլովակիայի ընդդիմությունն առաջիկա օրերին առաջարկություն կներկայացնի խորհրդարան՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարությանն անվստահություն հայտնելու համար, հայտարարել է եվրոպամետ «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության ղեկավար Միխալ Շիմեչկան։
«Մենք՝ ընդդիմադիր բոլոր կուսակցություններս, առաջիկա օրերին կառավարությանն անվստահություն հայտնելու միջնորդություն կներկայացնենք»,- ասել է նա՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդդիմադիր պատգամավորները դժգոհ են Սլովակիայի վարչապետի արտաքին քաղաքական ուղեգծից, որը, նրանց կարծիքով, նպաստում է երկրի մեկուսացմանը եվրոպացի գործընկերներից։