«Քաղաքական պատվեր». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի անունից տարածվող կեղծ նամակին` ուղղված Ջեյհուն Բայրամովին
![]() Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին քաղաքական պատվեր է և «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի վթարը շահարկելու փորձ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի թելեգրամ-ալիքի հաղորդագրության մեջ։ «Համացանցում տարածվում է, այսպես կոչված, նամակ՝ իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից՝ ուղղված Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, գրված անգլերենով, որում ասվում է, որ մեր երկիրը, իբր, չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը։ Սա ցինիկ և կոպիտ ֆեյք է»,- ընդգծել են նախարարությունից: «Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա և փորձ է արվել շահարկել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման թեման»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ «ավիավթարի պատճառների հետաքննությունն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների կողմից»։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում տեղեկատվական տարածքի բոլոր պատասխանատու մասնակիցներին, առաջին հերթին լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին, քննադատաբար վերաբերվել ցանկացած չստուգված տվյալների և նյութի»,- ասված է հայտարարության մեջ։ |
«Նիկոլ Փաշինյանը տեր է ման գալիս». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3223:36«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ». Սուրեն Սուրենյանց
8322:00Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)
10321:24«Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է 60-րդ հոդվածի հողի վրա կառուցապատման թույլտվություն տվել». Արթուր Չախոյան
9821:18ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան կատարած այցի արդյունքները
11020:48«Հայաստանը շարունակում է մնալ անշարժ». Դավիթ Անանյան
12620:18