Իրանը գաղտնի բանակցում է Ռուսաստանի հետ միջուկային ծրագրի հարցում օգնության համար. #Times
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ, որի ընթացքում նախատեսվում է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրում, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին բազմիցս գաղտնի առաքելությամբ այցելել է Ռուսաստան։ Այս մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 13-ին, գրել է Times թերթը՝ նշելով, որ արևմտյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Լարիջանիի այցերի հիմնական նպատակը Թեհրանի մտադրությունն է՝ օգնություն ստանալ Մոսկվայից իր միջուկային ծրագրի զարգացման համար։ Բացի այդ, ըստ հրատարակության՝ արևմտյան հետախուզական գործակալություններում առկա աղբյուրների, Իրանը ձգտում է ձեռք բերել ռուսական Սու-35 կործանիչի վերջին տարբերակը և վերականգնել Իսրայելի կողմից ոչնչացված ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, Թեհրանը հուսով է ստանալ Մոսկվայի օգնությունը՝ վերազինելու լիբանանյան արմատական շիական «Հեզբոլլահ» շարժումը, որի զինանոցի մեծ մասը ոչնչացրել է Իսրայելը, գրում է The Times-ը։ Ըստ թերթի, Մոսկվայում Իրանի խորհրդարանի նախկին նախագահ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին սպա Ալի Լարիջանին քննարկել է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մատակարարումը Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ 2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած այցից հետո Ռուսաստանը ԿԺԴՀ-ի հետ ստորագրեց համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Նման փաստաթուղթ նախատեսվում է կնքել Ռուսաստանի և Իրանի միջև հունվարի 17-ին Մասուդ Փեզեշքիանի այցից հետո։ |
«Նիկոլ Փաշինյանը տեր է ման գալիս». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3223:36«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ». Սուրեն Սուրենյանց
8322:00Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)
10321:24«Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է 60-րդ հոդվածի հողի վրա կառուցապատման թույլտվություն տվել». Արթուր Չախոյան
9821:18ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան կատարած այցի արդյունքները
11020:48«Հայաստանը շարունակում է մնալ անշարժ». Դավիթ Անանյան
12620:18