Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

«Վաշինգթոնում միայն վառել գիտեն, հանգցնել չեն սովորել». Զախարովա

138
Երեկ, 18:13
«Վաշինգթոնում միայն վառել գիտեն, հանգցնել չեն սովորել». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Գերմանիայի կողմից Կիևին առաջին հրետանային ինքնագնաց կայանքների (ՀԻԿ) փոխանցումը, Բեռլինին խորհուրդ է տվել ինչ-որ բան փոխանցել ԱՄՆ-ին՝ հրդեհների դեմ պայքարելու համար:
«Նրանք միայն վառել գիտեն, հանգցնել չեն սովորել», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը Ուկրաինային էր փոխանցել RCH 155 տիպի առաջին ՀԻԿ-երը։

Պիստորիուսի խոսքով՝ ինքնագնաց հրետանու փոխանցումն ազդանշան է, որ Ուկրաինան «կարող է ապավինել» Բեռլինին։

Նշվում է, որ Գերմանիան մտադիր է Կիևին փոխանցել 54 նման կայանքներ և ուկրաինացի զինվորներին սովորեցնել դրանց կիրառումը: