«Առողջապահական համակարգը թևակոխել է ոչնչացման փուլ»․ Անուշ Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը. «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ 2024 թվականին, ինչպես նաև նախորդ տարիներին բազմիցս խոսել եմ առողջապահական համակարգում տիրող քաոսի, ինչպես նաև կոռուպցիոն սխեմաների մասին: Պաշտոնյաները անհատական կամ խմբային շահերի բավարարման համար բազմիցս չարաշահել են իշխանությունը, պաշտոնական դիրքը և վստահված ռեսուրսները: Բազմիցս խոսվել է պաշտոնական դիրքի չարաշահման, ներդրումային ամբարեխղճության մասին, որի արդյունքում կատարվել է պետական միջոցների յուրացում կամ չարաշահում, նեպոտիզմի՝ պաշտոնները ընտանիքի անդամներին և ընկերներին՝ առանց հմտությունների կամ իրավասությունների աշխատանքի տեղավորման մասին, հովանավորչություն՝ անօրինական աջակցություն կամ արտոնություններ տրամադրելու մասին: Ցավոք, ոչ մի արձագանք չի ստացվել համապատասխան մարմինների կողմից և անբարեխիղճ պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել և մսխել «հերոս» հարկատուների հարկերից ձևավորված բյուջեն: Ստորև ներկայացնում եմ այն գլոբալ ծրագրերը, որոնք ձախողել են Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
7111:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
138Երեկ, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
11912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
13510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19607.09.2026, 14:12
