«Մոսկվայի ու Թեհրանի միջև համաձայնագիրը ներառում է 47 հոդված»․ Իրանի դեսպան
93
Այսօր, 11:42
Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները, ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ IRNA-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներառում է 47 հոդված։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ ստորագրելու Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնագրի մշակման գործընթացը սկսվել է դեռևս 2014թ.։ Ինչպես «Կոմերսանտ»-ին հայտնել է իրանական դիվանագիտական աղբյուրը, համաձայնագրի կարևոր մասը կկազմեն առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև «գործընկերությունը՝ պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում»: |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30