Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

«Ինքը գիտեր՝ 2018-ին ինչու են իրեն բերում իշխանության». Աննա Մկրտչյան

70
Այսօր, 10:18
«Ինքը գիտեր՝ 2018-ին ինչու են իրեն բերում իշխանության». Աննա Մկրտչյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով վարչապետի զիջողական քաղաքանության մասին՝ Մկրտչյանն ասել է, որ Փաշինյանի համարը ամենակարևորը՝ իր աթոռը պահպանելն է. «Ալիևն ասաց՝ ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի, Նիկոլն ասաց՝ հա, դրա կարիքն ինքն էլ է տեսնում: ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին առաջինն ո՞վ է խոսել, Ալիևը, հետո «պարզվեց»՝ դա էլ է Նիկոլի օրակարգային խնդիրը: Ինքը լավ գիտի թուրք-ադրբեջանական տերերի պահանջները ու իր աթոռի ոտքերը պահպանելու համար ամեն բան անում է: Ինքը գիտեր՝ 2018-ին ինչու են իրեն բերում իշխանության, ինչու են իր տերերը թույլատրում, որ ՀՀ-ում պետական հեղաշրջում անի ու անունը դնում էին իբր ժողովրդավարություն»,- ասել է Մկրտչյանը:

«Ինքը գիտեր՝ 2018-ին ինչու են իրեն բերում իշխանության». Աննա Մկրտչյան