Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

«Բանկային քարտով վճարում կատարելու ժամանակ ես էլ եմ խնդիր ունեցել»․ Տիգրան Ավինյան

88
Այսօր, 11:00
«Բանկային քարտով վճարում կատարելու ժամանակ ես էլ եմ խնդիր ունեցել»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր քննարկվեցին միասնական տոմսային համակարգին վերաբերող մի շարք խնդիրներ, այդ թվում բանկային քարտով վճարման հետ կապված դժգոհությունները․ «Ես էլ եմ բանկային քարտով վճարում կատարելու ժամանակ նույն խնդիրն ունեցել։ Դա երկու շաբաթ առաջ էր, քարտը երկար պահել եմ, բայց ինձ մերժել է։ Էդ տեսակ խնդիրները լուծվե՞լ են, թե՝ ոչ»,- «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանին հարցն ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Չենք հերքում, որ երբեմն բանկային քարտով վճարման ժամանակ առաջացած խնդիրների պատճառը ծրագրային է, սակայն գերակշիռ մասն առաջանում է օգտվողների փորձառության պակասի հետևանքով, քարտը պետք է մի քիչ երկար պահել վալիդատորի մոտ, մինչև պատասխանը ստացվի»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ խնդիրը համակարգային չէ, այն լուծելու համար ծրագրային թարմացում է անհրաժեշտ, որն իրականացվում է։